կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-26 18:50
Հասարակություն

Հրամանատարական դասընթացներ ԱԻՆ-ում

Հրամանատարական դասընթացներ ԱԻՆ-ում

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել են հրամանատարական դասընթացներ, այնուհետև՝ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ամփոփել են շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր՝ այդ թվում գարնանային հեղեղումների հետ կապված:

Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը ևս մեկ անգամ կարևորել է ՏԻՄ-երի հետ ակտիվ համագործակցությունը: ՓԾ տնօրենը հրահանգել է կարճ ժամանակում վերացնել աշխատանքի ընթացքում ի հայտ եկած թերությունները, հանձնարարականներ է տվել՝ ծառայության բարելավման ուղղությամբ: