|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՊԲ 2013թ. պատրաստության պլանի համաձայն, հունվարի 14-ից 18-ը անցկացվեցին հրամանատարական հավաքներ, որոնցում ներգրավված էին միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները. տեղեկացնում է ՊԲ կայքը:
Հավաքների մեկնարկին մասնակիցներին հանդիպեց և անցկացվող միջոցառման որոշ առանձնահատկություններից խոսեց ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Բանակի հրամանատարը հավաքները կարևոր համարեց ընթացիկ տարվա խնդիրների կատարման, զորամասերի և բանակի բաժինների ու ծառայությունների միջև փոխգործակցության հարցերի հստակեցման և այն բոլոր ուղղությունների համար, որոնք ընկած կլինեն զորքերի ամենօրյա գործունեության հիմքում:
Հավաքների ծրագրում տեղ էին գտել հետախուզական և ինժեներական պատրաստության, ռազմական տեղագրության, տեխնիկական, զորահավաքային և մարտավարական պատրաստության, ինչպես նաև մարտական հերթապահությանն ու մարտական պատրաստությանն առնչվող հարցեր: