|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Միջերկրական ծովում Ֆրանսիայի և Թուրքիայի նավերի միջև տեղի ունեցած միջադեպը ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան օրինակ է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թունիսի նախագահ Քաիս Սայիդի հետ հանդիպումից հետո:
Մակրոնը դատապարտել է նաև Թուրքիայի գործողությունները Լիբիայում: «Ես կարծում եմ, որ Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում Լիբիայում և խախտում է իր ստանձնած բոլոր պարտավորությունները Բեռլինի խորհրդաժողովի ընթացքում», - նշել է նա:
Ավելի վաղ Ֆրանսիայի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Լիբիայի ափերին գտնվող թուրքական ռազմանավը հրաժարվել էր կատարել ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող ֆրանսիական նավի՝ բեռները ստուգելու հրամանը: Ֆրանսիացի զինվորականները կասկածել են, որ նավը զենք է տեղափոխում Լիբիա: Ի պատասխան՝ թուրքական նավը ռադարային համակարգով թիրախավորեց ֆրանսիական նավը, որը Փարիզում գնահատվեց որպես «ծայրահեղ ագրեսիվ գործողություններ»:
Լիբիայում, սկսած 2011 թվականից, առճակատումը շարունակվում է Լիբիայի ազգային բանակի հրամանատար, դաշտային մարշալ Հալիֆա Հաֆթարի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆայիզ Սարաջի միջև: Թուրքիան այս հակամարտությունում աջակցում է ԼԱՀԿ-ին: