Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԱ-2018-ի ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան (2։0) խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
- Ինչպե՞ս է Գեւորգ Ղազարյանի վիճակը։
- Ղազարյանը հիվանադանոցում է և բուժզննում է անցնում, հուսով եմ ոչ մի լուրջ բան չի պատահել նրա հետ, քանի որ նա կարևոր ֆուտբոլիստ է և պետք է մեզ։
- Ինչպե՞ս կմեկնաբանեք խաղը։
- Առաջին խաղակեսը լավ էինք խաղում։ Լավ պրեսինգ էինք անում, բայց խաղի մեջ հանգստություն չկար։ Տղաները հարձակվողական ֆուտբոլ էին խաղում։ Երևի կարմիր քարտը ճիշտ ժամանակին եղավ, որից հետո կարողացանք մեր խաղը վերգտնել։ Շատ պահեր ստեղծեցինք, բայց վերջին հարվածը չէր ստացվում։ Բաց տեղեր շատ ունենք որոնց վրա պետք է աշխատենք։ Միանգամից չենք կարող լրացնել բոլոր բացերը։ Համարձակությունը գործի կեսն է։ Մոնտենեգրոյի հաղթանակից հետո մենք պարտավոր էինք հարձակվողական ֆուտբոլ խաղալ։
- Ի՞նչ սխալներ թույլ տվեցինք այս խաղում։
- Սա առանց սխալների խաղ չէր։ Ավելի հեշտ կլիներ, եթե կարողանայինք առաջին խաղակեսում իրացնել մեր պահերը։ Վերջին անգամ գոլ բաց չէինք թողել չորս տարի առաջ։ Պաշտպանությունում դիրքային սխալներ թույլ տվեցինք։ Գնդակը պետք էր ավելի հանգիստ խաղարկել։