կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-06 15:25
Առանց Կատեգորիա

Էժան ներբեռնո՞ւմ, թե՞ վտանգավոր խաղ

Էժան ներբեռնո՞ւմ, թե՞ վտանգավոր խաղ

Մինչ համակարգիչներից օգտվողներից ոմանք գումար խնայելու հույսով ակտիվորեն որոնում են չարտոնագրված ծրագրեր, նրանց համակարգիչները վիրուսներով վարակվելու հնարավորությունները` անհատ սպառողների դեպքում` մեկը երեքի, իսկ ձեռնարկատերերի դեպքում` երեքը տասի է դառնում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչ Գրիգոր Բարսեղյանը:

 

Նա եւ ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի անդամ Աշոտ Իսկանդարյանը խոսեցին ծրագրային ծովահենության և դրա բացասական հետևանքերի մասին:

 

«Եթե առաջ չլիզենզավորված ծրագրերը սկավառակների միջոցով էին տարածում, ապա հիմա հնարավոր է համացանցի միջոցով»,- ասաց Բարսեղյանը: Նրա խոսքերով` չարտոնագրված ծրագրերին կարող են կցված լինել վիրուսներ, ինչպես նաև լրտեսական ծրագրերի որոշ տեսակներ, որոնք կիբերհանցագործներին հնարավորրություն են տալիս գողանալ օգտատիրոջ անձնական եւ ֆինանսական տվյալները: «Մայքրսոֆթ» ընկերությունն արդեն երրորդ տարին է` ամբողջ աշխարհում իրականացնում է «Անվտանգ խաղ» (Play It Safe) ծրագիրը, որի նպատակն է ծրագրերից, համացանցից ճիշտ եւ անվտանգ օգտվելու իրազեկումը բարձրացնել»,- պարզաբանեց Բարսեղյանը:

 

Ըստ «Մայքրսոֆթի» պատվերով իրականացրած ուսումնասիրության` Հայաստանում չլիցենզավորված ծրագրերից օգտվելու տոկոսը 2006-ին կազմել է 96%, 2011-ին 88%:

 

«Տարեցտարի մոտավորապես 1-1.5 %-ով պակասում է: Բացի այդ` ծրագրեր ենք իրականացնում նաև պետական, կրթական ոլորտների համար: Պետական շատ սեկտորների համակարգիչները լիցենզավորված «Մայքրոսոֆթով» են աշխատում»,- ասաց Բարսեղյանը:

 

Իսկանդարյանն էլ ծովահենային ծրագրերի բացասական կողմերից առանձնացրեց այն փաստը, որ չլիցենզավորված ծրագրերի վաճառքը առաջացնում է ոչ մրցակցային պայմաններ:

 

«Չլիցենզավորված ծրագրերն ավելի էժան են, եւ դրանց վաճառքը առաջացնում է մրցակցային ոչ հավասար պայմաններ: Բացի այդ` հեղինակային իրավունքերի պաշտպանության խնդիր է առաջանում»,- ասաց նա եւ հավելեց, որ հունվարի 1-ից առանց լիցենզիայի ծրագրերի վաճառքն արգելվում է: