Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամբողջ աշխարհի քաղաքական դաշտն ու լավագույն փորձագետները քննարկում են, թե արդյոք Ռուսաստանը կհարձակվի Ուկրաինայի վրա, թե ոչ. այստեղ միանշանակ պատասխան տալը դժվար է, բայց ամենայն հավանականությամբ չի հարձակվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծավան Ստեփան Դանիելյանը:
«Այստեղ հարց է առաջանում, թե ինչի՞ համար է այս ամեն ինչը: Ես կարծում եմ, որ այս ամենի տակ շատ խորքային պատճառներն կան: Սա ավելի շատ մեծ քաղաքական խաղ է հիշեցնում, քան այն,ինչը մամուլում տեսնում ենք: Այսինքն մի բան է, թե ինչ են ասում ՌԴ-ի ու ԱՄՆ-ի նախագահները, մեկ այլ բան է, թե իրականում սրա տակ ինչ կա:
Ինձ թվում է՝ բազմաշերտ խաղ է գնում եւ ինչ-որ առումով, կան հիմնավորված կասկածներ, որ այստեղ պայմանավորված խաղ է գնում ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ: Ամեն մեկն իր հարցերն է փորձում լուծել: Հիմնական հարցերից մեկն այն է, որ նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսում ընտրություններ են տեղի ունենալու, որից որոշվեռլու է, թե երկու տարի հետո նախագահական ընտրություններում հանրապետականները կհաղթեն, թե՞ դեմոկրատները: Հիմա նրանց այսպիսի մի մեծ աղմուկ էր պետք ներքաղաքական ինչ-որ խնդիրներ լուծելու համար: Սկսած նրանից, որ աշխարհում կարող էր մեծ պատերազմ լինել, իսկ Բայդենը դա կանգնեցրեց, ինքը մեծ խաղաղարար է»,-հայտարարեց նա:
Պատճառների մեկը, ըստ նրա, կարող է տնտեսական լինել. «Ուկրաինայից 12,5 մլրդ դոլարից ավելի դուրս է հանվել, օլիգարխները փախչում են, Ռադայի նիստ չեն կարողանում գումարել: Նույնիսկ նախագահը կոչ է արել, որ արգելեն պատգմավորների դուրս գալու հնարավորությունը: Այս ամբողջ հիստերիայի ֆոնին ԱՄՆ-ից նավթի ու գազի արտահանման ծավալները մեծացել են եւ մեծանում են: Այսինքն ԱՄՆ-ն շուկաներ է գրվում:
Հաջորդը, Եվրոպայում նույնպես հետաքրքիր պրոցեսներ են գնում, Ֆրանսիայում ընտրություններ են սպասվում, Գերմանիայում ավելի են ակտիվանում ազգայնականները, եւ այս պատերազմի հիստերիան ուժեցանում է այն ուժերին, որոնք կողմ են, որ ԱՄՆ-ի հետ ավելի սերտ հարաբերություններ կնքեն, քան Ռուսաստանի հետ»,-ասաց Դանիելյանը:
Ինչ վերաբերում է Ռուսստանին, ըստ փորձագետի, ՌԴ-ն ուզում է, որ Ուկրաինան կատարի Մինսկի պայմանավորվածությունները, այսինքն Սահմանադրությանմեջ փոփոխություններ անի, ճանաչի Դոնբասի ինքնավարությունը, ամնիստիա հայտարարի. «Դրանով ՌԴ-ն մեծացնում է իր ազդեցությունն Ուկրաինայում: ՌԴ-ի պահանջները Ամենրիկան, ըտ էության, կատարում է: Դա որոշակի զինատեսակների եւ ՀՈՊ միջոցների տեղադրումից հրաժարվելն է Ուկրաինայում, նաեւ Արեւելյան Եվրոպայում: Ամերիկացիները հայտարարեցին, որ պատրաստ են այդ հարցերը քննարկել: Իսկ այն հիմնական հացրերը, որ Մոկսվան առաջ էր քաշում, որ պետք է հայտարարեն, որ Ուկրաինան չի մտնելու ՆԱՏՕ, դրանք, ըստ էության, երկրորդական են:
Ուկրաինյում արդեն հայտարարություններ են անում, որ պատրաստ են Մինսկի պայմանավորվածությունները կատարեն»,-ընդգծեց Ստեփան Դանիելյանը:
Նա հավելեց, որ Ուկրաինայում, ըստ էության, խուճապ է, այդ երկրում, խոշոր ներդրումային ծրագրեր են կանգնեցվել, ըստ էության, Ուկրաինայի օդը փակվել է, դեսպանատները արդեն Լվով են տեղափոխում. «Այստեղ հարց է առաջանում, թե դա ինչու է արվում: Ուկրաինական հասարակությունում տեսակետներ են առաջ քայլի, որ ԱՄն-ի եւ ՌԴ-ի միջեւ մեծ խաղ է գնում, եւ իրենք զոհի դերում են: Այդ առումով գուցե շտերի մոտ մտածողության փոփոխություն տեղի ունենա, եւ հասկանան, որ միջազգային հարաբերություններում չկան բարեկամներ ու թշնամիներ: Այսպես կոչված թշնամիներն ու բարեկամները կարող են իրար հետ պայմանավորվել, եթե ուժեղ են, եւ դա թույլ երկրների հաշվին է լինում: Ուկրաինայում այդ փոփոխությունը գնում է:
Ուկրաինայում այն մտածողությունը կար, որ իրենց եվրոպացի են, իրենց ԵՄ-ում ընդունելու են, ՆԱՏօ-ում ընդունելու են, դրա համար իրենք պետք է ՌԴ-ի դեմ խաղան, որի համար իրենց ճակատը համբուրլու են, ամեն ինչ տալու են: Կյանքը ցույց է տալիս, որ իրեն ԵՄ եւ ՆԱՏՕ չեն ընդունում եւ իրենց հաշվին գնալու են պայմանավորվեն իրենց հայտարարված թշնամու՝ ՌԴ-ի հետ, որովհետեւ ՌԴ-ն ավելի ուժեղ է եւ լուրջ խաղացող է: Եթե իրենք հասկանան եւ դառնան չեզոք երկիր, ինչպես Ֆինլադիան, Շվեյցարիան, բոլոր կղմերից օգտվել, առնալ բուֆերային երկիր, դրանից կարող է օգտվել»,-ընդգծեց նա: