կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-31 10:57
Քաղաքական

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը ԱՄՆ-ում հանդիպել է ՀՀ գլխավոր հյուպատոսի և թեմի առաջնորդի հետ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը ԱՄՆ-ում հանդիպել է ՀՀ գլխավոր հյուպատոսի և թեմի առաջնորդի հետ

Աշխատանքային այցով Լոս Անջելեսում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը չորեքշաբթի առանձին հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի և ՀԱԵ Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի հետ:

Դեսպան Բայբուրդյանը Գլենդելի ՀՀ գլխավոր հյուպատոսարանում ողջունեց Սաղաթելյանին: Հյուպատոսի հետ կայացած քննարկմանը Սաղաթելյանն անդրադարձել է ՀՀ-ում առկա իրադրությանը, հյուպատոսին ներկայացրել ՀՅԴ դիրքորոշումները մի շարք հարցերի և զարգացումների վերաբերյալ՝ փաստելով, որ ՀՅԴ-ի համար շարունակելու են առանցքային մնալ ՀՀ-ի ու Արցախի անվտանգությանն առնչվող հիմնահարցերը: Հանդիպմանը անդրադարձ եղավ նաև Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, ՀՅԴ դերակատարությանը՝ այդ հարաբերությունների խորացման և զարգացման գործում,
Հանդիպմանը ՀՅԴ ԳՄ ներկայացուցչին ուղեկցում էր ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանը:

Սաղաթելյանն ու Իզմիրլյանն այցելել են նաև Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան թեմ, որտեղ նրանց դիմավորել է առաջնորդը՝ արքեպիսկոպոս Դերդերյանը, ով խոսել է այն կարևոր դերի մասին, որը եկեղեցին խաղում է Հայաստանի ազգային իրականության մեջ:

Սաղաթելյանն իր հերթին փաստել է՝ Հայ եկեղեցին Հայաստանում կյանքի անբաժանելի մասն է և հանդիսանում է ազգային ինքնության խարիսխներից մեկը: Երկուստեք խոսվել է նաև եկեղեցու՝ որպես ազգային հաստատության դերի բարձրացման կարևորության մասին, որի միջոցով պահպանվում է հայկական մշակույթն ու ժառանգությունը: