|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Հուլիսի 5-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախ կատարած այցի շրջանակներում հանդիպեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
ԱԳ նախարարը և Արցախի թեմի առաջնորդը քննարկեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության առավել ամրապնդմանը և հայության հոգևոր կյանքին առնչվող հարցեր:
Իր խոսքում նախարարը նշեց, որ արցախահայությանն առնչվող հարցերը վերաբերում են յուրաքանչյուր հայի՝ անկախ գտնվելու վայրից, քանի որ Արցախն իր մեջ մարմնավորում է այն, ինչը մեզ բոլորիս համար հավաքական առումով նշանակում է մեր ինքնության պաշտպանություն:
Պարգև Սրբազանը արտգործնախարարին ներկայացրեց Արցախի թեմի գործունեությունը և առաջիկա ծրագրերը։