կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-05 15:42
Իրավական

Այս պահին ուսումնասիրում ենք Շիրակի թեմի առաջնորդի բարձրացրած խնդիրը. ՊԵԿ-ն արձագանքել է

Այս պահին ուսումնասիրում ենք Շիրակի թեմի առաջնորդի բարձրացրած խնդիրը. ՊԵԿ-ն արձագանքել է

ՀՀ պետեկամուտների կոմիտեն արձագանքել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ պարզաբանելով.

«Մեծ հարգանք ունենալով Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների հանդեպ` ՊԵԿ-ն այս պահին ուսումնասիրում է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ֆեյսբուքյան գրառմամբ բարձրացված խնդիրը, որի առնչությամբ կտա պարզաբանում, եթե դրա անհրաժեշտությունը լինի»:

Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Պետական եկամուտների կոմիտեից ստացել էր գրություն, որով պահանջվում էր «ողջամիտ ժամկետում տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր»:

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, հրապարակելով գրության լուսանկարը, նշել էր. «Սիրելիներ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը փնտրում է «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, ով բնակվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայիսյան ապստամբ. 1 հասցեում։ Հայցում եմ ձեր օգնությունը՝ գտնելու սույն մարդուն»: