Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես այս նախագիծը համարում եմ խտրական, որը միայն ՄԻՊ-ի գործունեությանն է վերաբերում և ուղղված է այն սահմանափակելուն: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՄԻՊ-ի գործունեության ֆինանսական երաշխիքի վերացման՝ կառավարության նախաձեռնությանը, որը հնարավորություն է տալիս կրճատելու ՄԻՊ-ի գործունեության տարեկան բյուջեն։
«ՀՀ կառավարությունը նախաձեռնել է նախագիծ, որով նախատեսվում է վերացնել ՄԻՊ-ի անկախությունը կառավարությունից և ԱԺ-ում կառավարող խմբակցությունից, այլևս խնդիրներ բաձրացնելու համար քաղաքական իշխանության մարմինները կարող են կրճատել մեր հաստատության ֆինանսավորումը»,- հայտարարեց Թաթոյանը, ապա հավելեց, թե մի շարք հանգամանքներ պետք է հաշվի առնվեին. «Այս դրույթով վերացվում է ոչ միայն ՀՀ ՄԻՊ-ի գործունեության երաշխիքը՝ որպես օմբուդսմեն: Մենք ունենք երեք միջազգային կարգավիճակ՝ խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, երեխաների իրավունքների կոնվենցիայով նախատեսված միջազգային մեխանիզմ և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության՝ ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված մեխանիզմ: Այսինքն՝ սա վերաբերելու է նաև այդ ոլորտներում մեր գործունեությանը»:
Թաթոյանի խոսքով՝ նախագիծն առաջարկվել է դեռ 2020-ի սեպտեմբերին, կառավարությունում քննարկումը եղել է պատերազմից մի քանի օր առաջ, որի ընթացքում Թաթոյանը ներկայացրել է իր առարկությունները, այնուհետև որոշվել է հետաձգել քննարկումը:
«Ես ենթադրում էի, որ պատերազմի ընթացքում մեր աշխատանքի մեծածավալությունը, բարդությունները տեսնելով՝ կառավարությունը միգուցե հրաժարվի այս մոտեցումից, բայց այդպես չեղավ, և հունվարի ավարտին այս նախագիծը նորից բերվեց քննարկման օրակարգ»,- ասաց նա: