կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-25 12:02
Առանց Կատեգորիա

Ի լուր վարչապետի և ԱՆ Ա. Թորոսյանի. եղբայրս մահացավ ուրոլոգիայի բաժանմունքի ոչ պրոֆեսիոնալ, ապաշնորհ դանդաղկոտ ու անսիրտ մոտեցումից

Ի լուր վարչապետի  և ԱՆ Ա. Թորոսյանի. եղբայրս մահացավ ուրոլոգիայի բաժանմունքի ոչ պրոֆեսիոնալ, ապաշնորհ դանդաղկոտ ու անսիրտ մոտեցումից

Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած պատմաբան Համլետ Գևոգյանի քույրը՝ Սիլվա Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ եղբայրը մահացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքի ոչ պրոֆեսիոնալ, ապաշնորհ աշխատանքի հետևանքով: Գրառումը՝ ստորև.

«Ի լուր ամբողջ հայ ժողովրդի և հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի. Եղբայրս` Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացավ ուրոլոգիայի բաժանմունքի ոչ պրոֆեսիոնալ, ապաշնորհ դանդաղկոտ ու անսիրտ մոտեցումից:

Երկու օր սպասում էին անալիզների պատասխանին, որպեսզի սկսեն բուժումը այն դեպքում, երբ թեստի դրական պատասխանները արդեն ստացվել էին` եղբորս մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել:

Հաշվի առնելով ուղեկցող մի շարք հիվանդությունները նրան շտապ տեղափոխել էին Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոն: Եղբայրս անընդհատ զանգահարում էր և ասում, որ բուժումը դեռ չեն սկսել, չգիտեմ ինչի են սպասում:

Մի՞թե հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ և ուղեկցող մի շարք այլ հիվանդությունների առկայության դեպքում բուժումը անմիջապես չեն սկսում:

Բժշկական կենտրոնը կառավարության կողմից ամեն ինչով ապահովված ու հագեցած է, իսկ բժիշկները դեռ սպասում էին: Նշեմ նաև, որ Այրվածքաբանության կենտրոնում ախտորոշվել էր թոքերի 10 ℅ ախտահարում, այնտեղից եղբորս տեղափոխեցին Ռեգինա հյուրանոց, որպես թույլ ախտահարված: Մեկ օր անց տեղափոխեցին Գրիգոր Լուսավորիչ, քանի որ հիվանդությունը սրվում էր:

Այնտեղ ևս երկու օր սպասեցին անալիզների պատասխանին, իսկ մինչ այդ հիվանդությունը` բուժումը ավելի ուշ սկսելու պատճառով ավելի սրվեց և եղբորս տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք: Հետևանքը արդեն գիտեք…Պարոն վարչապետ ես խնդրում եմ հետևողական լինել և ստուգել, թե ինչպես են ձեր ուշադրությունը ‹‹փոխանցում›› հիվանդին…

Խնդրում եմ բոլորին տարածել, որպեսզի բոլորին հասնի, որպեսզի վարչապետին հասնի…Առողջ եղեք, հոգ տարեք ձեր հարազատների մասին և պահեք հիվանդության տարածման բոլոր կանխարգելման կանոնները…»:

Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր՝ կորոնավիրուսից մահացել է 1988-90 թթ․ համաժողովրդական շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ պատմաբան Համլետ Գեւորգյանը:

Համլետ Գևորգյանի կենսագրականը՝ այստեղ։