կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-03 12:17
Տնտեսական

Այս տարվա 7 ամիսների ընթացքում այս կառավարությունը 1 միլիարդ դոլարով ավելացրել է մեր պետական պարտքը. տնտեսագետ

Այս տարվա 7 ամիսների ընթացքում այս կառավարությունը 1 միլիարդ դոլարով ավելացրել է մեր պետական պարտքը. տնտեսագետ

Կառավարության նիստն այսօր էլ չանցավ առանց «կարևոր» իրադարձությունների մասին արձանագրումների։ 

«Օգոստոսի 31-ին «Մուդիս» հեղինակավոր վարկանիշավորման կազմակերպությունը հրապարակեց հերթական զեկույցը, որով ՀՀ-ին տրված վարկանիշը թողեց նույնը՝ ընթացիկ վարկանիշը սահմանելով BA3, իսկ հեռանկարը՝ կայուն»,- նիստի մեկնարկին նշեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: 

Իսկ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նկատեց՝ «Մուդիսի» այս գնահատմամբ արձանագրվում է պատերազմի ու կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերի նկատմամբ ՀՀ տնտեսության դիմակայունության բարձրացումը և ընդգծում է, որ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն այդ տեսանկյունից արդյունավետ է: 

 «Նշվածը շատ կարևոր ազդակ է միջազգային ներդրողների համար, քանի որ վերահաստատում է Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարը և կառավարության տնտեսական քաղաքականության բարենպաստությունը ներդրումների համար:

Այն ընդգծում է նաև Հայաստանի բարձր տնտեսական աճի սպասումների ու կառավարության հարկաբյուջետային կարողությունների վերականգնման վերաբերյալ «Մուդիս»-ի կանխատեսումները»,- հավելեց նախարարը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, սակայն, նշում է՝ տնտեսական գործընթացները նման վարկանիշներով չեն կարգավորվում:

«Այս տարվա 7 ամիսների ընթացքում այս կառավարությունը 1 միլիարդ դոլարով ավելացրել է մեր պետական պարտքը, այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում ապահովել է ընդամենը 5.2 տոկոս տնտեսական ակտիվություն: Նման տեմպերով պետական պարտքի ավելացումը, բնականաբար, Հայաստանը տանելու է լուրջ ֆինանսական խնդիրների:

Մենք պետք է հասկանանք, որ մեր տնտեսությունը, մեր տնտեսական գործընթացները նման վարկանիշներով չեն կարգավորվում. ներդրողը, տեղական կազմակերպությունները շատ հաճախ ուշադրություն չեն դարձնում այդ ամենի վրա, փոխարենը՝ տեսնում են, որ պետական պարտքն ավելանում է, ու նրանց վրա ապագայում դրվելու են լրացուցիչ հարկեր, որպեսզի կարողանան այդ վարկերը սպասարկել,- 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը, ապա հավելեց, որ 5.2 տոկոս աճն իներցիոն աճ է, որի մեծ մասը բաժին է ընկնում հանքարդյունաբերության և շինարարության ոլորտներին,- Հանքարդյունաբերությունն անկախ այս կառավարության կամքից է աճում, քանի որ միջազգային շուկայում գներն աճել են, իսկ շինարարության ոլորտում՝ նրանք նույնիսկ չեն կարողացել մինչճգնաժամային ծավալն ապահովել: Նկատեմ, որ նույն վիճակն է նաև առևտրի և ծառայությունների դեպքում: Ստացվում է՝ մենք չենք վերականգնվել անցյալ տարվա ճգնաժամից. համեմատության համար նշեմ, որ հարևան Վրաստանում կիսամյակի կտրվածքով ունեն 12.3 տոկոս աճ, այսինքն՝ կրկնակի ավել, քան Հայաստանում, իսկ AMF-ի կողմից գնահատվող զարգացող երկրների համար միջին ցուցանիշը 6-ն է՝ այսինքն՝ մեր ցուցանիշն այդ միջին ցուցանիշից էլ ցածր է»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում