կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-12 08:04
Քաղաքական

Սահմանադրությունը ֆետիշացնելով՝ վտանգում ենք մեր պետականությունը. ՀՊՄՀ պրոֆեսոր

Սահմանադրությունը ֆետիշացնելով՝ վտանգում ենք մեր պետականությունը. ՀՊՄՀ պրոֆեսոր
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը գրում է.
 
«Պատմությունից դասեր չենք քաղում:
 
Առաջին աշխարհամարտը սկսվելուն պես արևմտահայությունը ընդհանուր առմամբ հայտարարեց, որ Օսմանյան կայսրության օրինապահ քաղաքացի է:
Օրինապահ քաղաքացիները հանուն «ապահովության» ենթարկվեցին կայսրության պատերազմական օրենքներին և ցեղասպանվեցին: Նրանք, ովքեր քաջություն, համարձակություն և հեռատեսություն ունեցան չենթարկվելու իրենց գոյությանը, անվտանգությանը սպառնացող տեղահանվելու «օրինական» պահանջին, լավագույն դեպքում փրկվեցին, վատագույն դեպքում հեզուխոնարհ մահվան չգնացին:
Հիմա էլ սահմանադրությունը ֆետիշացնելով վտանգում ենք մեր պետականությունը: Վերջում կամ որպես սահմանադրությունը «հարգող» ժողովուրդ կկորցնենք անկախ պետականությունը, կամ, դեն նետելով սահմանադրապաշտության կեղծ պատմուճանը, նորովի կսկսենք պետության կառուցումը:
 
Հ. Գ. Սահմանադրությունն է պետության համար, և ոչ թե պետությունը սահմանադրության համար»: