|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
«Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն: Փլեյ-օֆֆի եզրափակիչի երկրորդ խաղում ևս «Յունիսպորտ»-ը հաղթեց «Երևան»-ին։ Հանդիպումն ավարտվեց 8-3 հաշվով։
Լինելով ակումբի գլխավոր հովանավորը՝ Յունիբանկը կշարունակում է աջակցել «Յունիսպորտին» և նպաստել Հայաստանում սպորտի զարգացմանը՝ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության կարևոր ուղղություն։ Բանկը նպաստում է պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը՝ ստեղծելով հնարավորություններ մարզիկների համար՝ բացահայտելու իրենց ներուժը և հասնելու նոր հաջողությունների։
Յունիբանկում վստահ են, որ սպորտի մեջ ներդրումները նպաստում են ոչ միայն մարզական ձեռքբերումներին, այլև առաջնորդության զարգացմանն ու ազգային հպարտության ամրապնդմանը։
Յունիբանկը շնորհավորում է «Յունիսպորտի» խաղացողներին, մարզիչներին և երկրպագուներին այս նշանակալի նվաճման կապակցությամբ և մաղթում նոր հաղթանակներ ու փայլուն ելույթներ միջազգային մրցաշարերում։