Միասին կարող ենք
կարևոր
592 դիտում, 57 րոպե առաջ - 2026-06-01 13:28
Աշխարհ

Լիբանանում հրադադարը ԱՄՆ-ի հետ համաձայնագրի առանցքային պայմաններից է․ Էսմայիլ Բաղայի

Լիբանանում հրադադարը ԱՄՆ-ի հետ համաձայնագրի առանցքային պայմաններից է․ Էսմայիլ Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հունիսի 1-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու ցանկացած համաձայնագիր պետք է ներառի Լիբանանում հրադադարի երաշխիքներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France 24-ը։

«Մենք պնդում ենք, որ Լիբանանում հրադադարը պատերազմին վերջ դնելու ցանկացած համաձայնագրի կարևոր պայման է»,- նշել է Բաղային։Խոսնակը հավելել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է խախտել Իրանի հետ հրադադարը՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի կողմից հարավային նավահանգստի վրա հարվածները, որոնք կարճատև ռազմական բախում են առաջացրել։

«Միացյալ Նահանգները նույնպես խախտում է հրադադարը, այդ թվում՝ այսօր առավոտյան», - ասել է Բաղային՝ հավելելով, որ Իրանը «կձեռնարկի բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ կհամարի Իրանի ազգային անվտանգությունը պաշտպանելու համար»։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է խաղաղության համաձայնություն կնքել ԱՄՆ-ի հետ։