Միասին կարող ենք
կարևոր
583 դիտում, 56 րոպե առաջ - 2026-06-02 09:30
Քաղաքական

Փաշինյանն անգամ Իջևանի հրապարակը չի կարողացել լցնել. «Հրապարակ»

Փաշինյանն անգամ Իջևանի հրապարակը չի կարողացել լցնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Եթե ադմինիստրատիվ ռեսուրսը չլիներ, ապա Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանրահավաքներին 10-20 մարդ էլ չէր մասնակցի:

Նախկին հեղափոխական առաջնորդի իմիջից ոչինչ չի մնացել, եւ նրա հետեւորդների շարքերն էլ խիստ նոսրացել են: Այնպես, որ անգամ իր ծննդավայր Իջեւանում այսքան ադմինիստրատիվ լծակներ կիրառելով` չեն կարողանում մի փոքր հրապարակ լցնել: Իջեւանը փոքր քաղաք է, այնտեղ չկան առանձնապես մեծ հրապարակներ:

Հայտնի հրապարակը կոչվում է երգող շատրվանների հրապարակ, որտեղ երեկոյան ժամերին մարդիկ դուրս են գալիս զբոսանքի` շատրվաններով հիանում, քայլում Աղստեւ գետի ափին եւ այլն: Այնտեղ են նաեւ տեղի ունենում բոլոր համերգները, միջոցառումները:

Սակայն կիրակի օրը Փաշինյանի նախընտրական հավաքը տեղի է ունեցել ոչ թե Իջեւանի հրապարակում, այլ նախկին զինկոմիսարիատի հարեւանությամբ` բնակելի շենքերի արանքում: Իջեւանցիներն այդ տարածքը վերջին տարիներին անվանում են Կասկադ: Դա բավականին փոքր տարածք է, որը լցնելը բարդ չէ, դրա համար էլ այդ տեղանքն է ընտրվել, ոչ թե Իջեւանի գլխավոր հրապարակը: