Միասին կարող ենք
կարևոր
559 դիտում, 55 րոպե առաջ - 2026-06-01 16:54
Աշխարհ

Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումները խախտում են ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը․ Աբբաս Արաղչի

Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումները խախտում են ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը․ Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարություն է տարածել Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված հրադադարի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ հրադադարի համաձայնագիրը «բացարձակապես վերաբերում է բոլոր ճակատներին, այդ թվում՝ Լիբանանին»։ Նա նշել է, որ մեկ տարածաշրջանում հրադադարի ցանկացած խախտում կհամարվի ամբողջ համաձայնագրի խախտում։

«Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը, անկասկած, հրադադար է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Այս հրադադարի խախտումը ցանկացած ճակատում համարվում է խախտում բոլոր ճակատներում։ Այս հրադադարի ցանկացած խախտման հետևանքների համար պատասխանատվություն են կրում Միացյալ Նահանգները և Իսրայելը», - հայտարարել է Արաղչին։