Միասին կարող ենք
կարևոր
550 դիտում, 51 րոպե առաջ - 2026-06-01 14:51
Հասարակություն

Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը

Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը

Չեխական Lidové noviny պարբերականն անդրադարձել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026թ. մրցանակի առաջադրմանը՝ վերլուծելով այն տարածաշրջանային և ներհայաստանյան իրադարձությունների համատեքստում:

«Հայաստանից ու արտերկրից մարդու իրավունքների պաշտպանների մի խումբ Վարդանյանին առաջադրել է Վացլավ Հավելի մարդու իրավունքների մրցանակին: Նրանք  նշում են, որ թողնելով հարստությունն  ու անձնական հարմարավետությունը՝ Վարդանյանը բառի բուն իմաստով անձնազոհություն է կատարել՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փրկելու փորձով, երբ արդեն պարզ էր, որ Ադրբեջանը կգրավի տարածքը, իսկ ռուսները կթողնեն, որ իրադարձությունները ծավալվեն անվերահսկելի կերպով»,-գրում է պարբերականը:

Հոդվածի հեղինակ  Թոմաշ Վլաչը (Tomáš Vlach) մեջբերում է առաջադրող խմբի հայտարարությունը, ըստ որի՝ «Նա վտանգի ենթարկեց անձնական անվտանգությունն ու հարմարավետ ապագան՝ աշխարհի ամենադժվար ու զգայուն հակամարտության գոտիներից մեկում երկխոսություն, բանակցություններ ու փոխըմբռնում փնտրելու համար»: