|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայաստանը հունիսի 2-ից պետք է կասեցնի դեպի ՌԴ արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնամթերքի սերտիֆիկացումը։ «Interfax.ru»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզորը»։
«Տեսչական ստուգումների արդյունքներով՝ հունիսի 2-ից հայկական կողմը պետք է կասեցնի հայաստանյան բոլոր ընկերություններից դեպի ռուսական ստացողներ կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը՝ բացառությամբ ստուգումն անցած երկու ընկերությունների, մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեսչական ստուգումների արդյունքները եղել են անբավարար։ Ընդ որում, ձեռնարկությունների կեսը հրաժարվել է ստուգումից, նշում է գերատեսչությունը։
«Թույլատրված երկու գործարանների ձկնամթերքը Ռուսաստան կներկրվի անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիթորինգի պայմանով»,- հստակեցվում է հաղորդագրության մեջ։