Միասին կարող ենք
կարևոր
538 դիտում, 53 րոպե առաջ - 2026-06-01 18:39
Աշխարհ

Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ Լիբանանին դեմ Իսրայելի գործողությունների պատճառով։

Ինչպես գրում է Tasnim-ը, Իրանը պահանջում է, որ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում և Լիբանանում, նաև անհապաղ դուրս բերի իր զորքը Լիբանանի տարածքից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիբանանի ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ Լիբանանի հարավում գտնվող տարբեր շրջանների թիրախավորման հետևանքով 15 մարդ է զոհվել։

Իսրայելական բանակը հունիսի 1-ին Լիբանանի հարավում գտնվող Սայդայի և Նաբատիեի շրջանների 7 բնակավայրերի բնակիչներին տարհանման նախազգուշացում է տվել։