Միասին կարող ենք
կարևոր
676 դիտում, 49 րոպե առաջ - 2026-06-01 18:32
Քաղաքական

ԵԱՏՄ երկրները մինչև դեկտեմբեր ժամանակ կունենան քննարկելու Հայաստանի վերաբերյալ բոլոր նրբությունները. Պեսկով

ԵԱՏՄ երկրները մինչև դեկտեմբեր ժամանակ կունենան քննարկելու Հայաստանի վերաբերյալ բոլոր նրբությունները. Պեսկով

ԵԱՏՄ երկրների ղեկավարների քառակողմ հայտարարությունը ենթադրում է, որ մինչև դեկտեմբեր կմշակվեն միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված բոլոր մանրամասները։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երկրների համապատասխան գործակալությունները պետք է զեկուցեն այս հարցում իրենց առաջընթացի մասին առաջնորդներին։

Այս ամենը պետք է քննարկվի մինչև դեկտեմբեր»,-նշել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ղեկավարը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում՝ ՀՀ քաղաքացիների համար կգործեն միգրանտներին ներկայացվող սովորական պահանջները։