|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Շիկահողի արգելոցում անտառային էկոհամակարգերի կրած վնասների վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Հունվարի 15-ին լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել էին, թե ինչու Հայաստանի իշխանությունները չեն բարձրացնում Շիկահողի արգելոցում (որի մի մասը Բաքուն օկուպացրել է 2021-2022 թվականներին) Ադրբեջանի կողմից իրականացվող անտառահատումների հարցը։ Ի պատասխան նա հայտարարել էր, որ նման տեղեկություն երբևէ չի ստացել, այլապես կարձագանքեր։
Ավելի ուշ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքների սահմանամերձ որոշ հատվածներում գտնվող անտառային էկոհամակարգերը 2021 թվականին տեղի ունեցած զինված հակամարտության արդյունքում կրել են որոշակի վնասներ, ինչը 2021 թվականից ի վեր գտնվում է ուշադրության կենտրոնում»։
Սակայն երբ մենք գրեցինք այն մասին, որ նախարարությունը փաստացի հաստատել է անտառահատումները, գերատեսչությունից հայտարարեցին, թե մեր լրատվամիջոցը խեղաթյուրել է փաստերը։
Այս կապակցությամբ մենք նոր հարցում ուղարկեցինք ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։