Միասին կարող ենք
կարևոր
349 դիտում, 52 րոպե առաջ - 2026-06-01 17:47
Հասարակություն

Նաիրի Հոխիկյանը փաստահավաք մեծ աշխատանք է կատարել՝ վեպը գրելիս․ Լեռնիկ Հովհաննիսյան

Նաիրի Հոխիկյանը փաստահավաք մեծ աշխատանք է կատարել՝ վեպը գրելիս․ Լեռնիկ Հովհաննիսյան

Այսօր հանրային գործիչ  Նաիրի Հոխիկյանի՝ «35» երկհատորյակ վեպի շնորհանդեսն էր։ «35» վեպն Արցախյան շարժման 35 տարվա հերոսական պատմությունն է՝ ազգային պայքարով, նվիրյալների սխրանքներով, ինչպես նաև քաղաքական գործարքներով, աշխարհի խոշոր երկրների ֆինանսական հաշվարկներով ու գործակալական ցանցերի ներդրումով և ներքին դավաճանությամբ։

«35»-ը պատմություն է հայրենիքի վաճառքի մասին, որը ազգային երազանքից ու հպարտությունից վերածվում է խորը ցավի ու զայրույթի՝ ստիպելով տեսնել իրականությունը և հետևություններ անել գալիքի համար։

Մանրամասն՝ տեսանյութում։