Միասին կարող ենք
կարևոր
712 դիտում, 58 րոպե առաջ - 2026-06-01 15:17
Աշխարհ

Կոլումբիայի նախագահը հրաժարվել է ճանաչել ընտրությունների նախնական արդյունքները

Կոլումբիայի նախագահը հրաժարվել է ճանաչել ընտրությունների նախնական արդյունքները

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ չի ճանաչում պետության ղեկավարի ընտրություններում ձայների նախնական հաշվարկի արդյունքները և կսպասի ընտրական հանձնաժողովների կողմից արձանագրությունների մշակման ավարտին։

Պետրոյի խոսքով՝ ձայների նախնական հաշվարկը չի կարելի համարել իրավաբանորեն պարտավորեցնող։ «Ուստի օրենքին համապատասխան պարտադիր իրավաբանական ուժ ունեցող արդյունքները, որոնք ես՝ որպես նախագահ, կընդունեմ և կճանաչեմ, այն արդյունքներն են, որոնք կհայտարարեն դատավորների կողմից գլխավորած հաշվիչ հանձնաժողովները», - գրել է նա X-ում։

Մայիսի 31-ին Կոլումբիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։ Քվեների նախնական հաշվարկի տվյալների  համաձայն՝ որոնք իր կայքում հրապարակել է Քաղաքացիական կացության ակտերի ազգային ռեգիստրը, առաջատարներն են ծայրահեղ աջ քաղաքական գործիչ և գործարար Աբելարդո դե լա Էսպրիելյան (ձայների 43,74%) և կառավարող ձախակողմյան «Պատմական պայմանագիր» կուսակցության թեկնածու Իվան Սեպեդան (40,90%): Այդ արդյունքներին համապատասխան  նրանք դուրս են գալիս երկրորդ փուլ, որը տեղի կունենա հունիսի 21-ին: