Միասին կարող ենք
կարևոր
778 դիտում, 56 րոպե առաջ - 2026-06-01 12:16
Քաղաքական

Մերժե՛նք Ալիևի ողորմածությանը մի ամբողջ ազգ և երկիր հանձնած Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական ուժին. «Կամք»-ի հայտարարությունը

Մերժե՛նք Ալիևի ողորմածությանը մի ամբողջ ազգ և երկիր հանձնած Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական ուժին. «Կամք»-ի հայտարարությունը

Ներկայացնում ենք Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հայտարարությունը 2026 թվականի ԱԺ ընտրությունների առիթով.

«Սիրելի՛ հայրենակիցներ, գաղափարակիցներ և աջակիցներ,

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը տարիներ ի վեր պայքարում է ազգային արժեքների և ազգային շահի պահպանման համար, և այսօր էլ՝ այս ճակատագրական օրերին, երբ վտանգված է հայոց պետականությունը և անկախությունը, մեր պայքարը շարունակվում է։

Կոչ ենք անում ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին՝ հունիսի 7-ին չվախենալ, չզլանալ և, ի գինս ամենի, մասնակցել ընտրություններին։

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով հանդես է եկել դեռևս 2020 թվականի հունիսի 1-ին՝ մինչև 44-օրյա պատերազմը և Արցախի կորուստը։

Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր մենք համոզված ենք, որ Հայաստանի փրկության կարևոր նախապայմանը դա իշխանափոխությունն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը և իր ավազակախումբը մնացին իշխանության, նրանք Հայաստանը կվերածեն թյուրքական երրորդ պետության, նրանք կթուրքացնեն Հայաստանը, ինչպես դա արեցին Արցախի հետ։ Որպեսզի երաշխավորված իշխանափոխություն լինի, կարևոր է որ 1․500․000 ՀՀ քաղաքացիներ մասնակցեն ընտրություններին։ Մասնակցի՛ր ընտրություններին, դարձի՛ր 1․500․000-ից մեկը։

Անշուշտ իշխանության հեռացումը միանգամից չի վերացնելու ՀՀ գլխին կախված գոյաբանական սպառնալիքները և նրա առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները, սակայն դա անհրաժեշտ նախապայման է կանգնեցնելու պարտությունների և նահանջի պտտանիվը և նրան հակառակ ընթացք տալու։

Անշուշտ, իշխանության հեռացումը միանգամից չի վերացնելու ՀՀ գլխին կախված գոյաբանական սպառնալիքները, սակայն հունիսի 7-ին մենք կարող ենք վերականգնել մեր ազգային արժանապատվությունը և ինքնասիրությունը, Հայաստանը վերադարձնել հայերին, տե՛ր կանգնել մեր Երկրին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, մեր ավանդույթներին և ազգային արժեքներին, մեր ճակատից ջնջել ամոթի այն խարանը, որը դաջել է այս իշխանությունը։ Մերժե՛նք այլասերության, խաղամոլության և թմրամոլության ջատագով և գլխավոր լոբբիստ Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական ուժին՝ 16 համարին։ Մերժե՛նք Ալիևին հանձնված, Ալիևի ողորմածությանը մի ամբողջ ազգ և երկիր հանձնած Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական ուժին՝ 16 համարին։

Այսօր Հունիսի 1-ն է՝ մանուկների միջազգային օրը, մեր պայքարը միշտ էլ եղել է հայի և Հայաստանի համար, բայց առաջնահերթ այն հայ մանուկների, հայ բալիկների համար է։ Հունիսի 7-ին կանխորոշվելու է մեր զավակների, մեր երեխաների ապագան։ Կոչ ենք անում հունիսի 7-ին գնալ ընտրության հանուն նրանց, հանուն նրանց ապագայի, թույլ չտանք նրանց ձեռքից խլեն Մայր Հայրենիքի այս վերջին բեկորը։

Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացինե՛ր, ևս մեկ անգամ հորդորում ենք՝ չալարել, չզլանալ, չվախենալ և հունիսի 7-ին մասնակցել Ազգային ժողովի համապետական ընտրություններին։

Հայկական արժեքների պաշտպանության

«Կամք» հասարակական նախաձեռնություն

01․06․2026 թ․»։