|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ը նախատեսում է երեք շաբաթվա ընթացքում կիբերհարձակումներ իրականացնել Ռուսաստանի իշխանությունների հետ կապված համակարգերի վրա: Այս մասին հայտնում է The New York Times- ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Պարբերականի զրուցակիցների կարծիքով՝ առաջիկա երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը «թաքնված հակահարվածներ» կիրականացնի այն համակարգերի վրա, որ հայտնի կդառնան Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին, հետախուզությանը և ռազմական գերատեսչությանը, բայց ոչ՝ արտաքին աշխարհին:
Նշվում է, որ ԱՄՆ-ը նախատեսում է տնտեսական պատժամիջոցներ կիրառել նաև Մոսկվայի դեմ`ի պատասխան Մոսկվայի հաքերային գործողությունների:
Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները նախատեսվում են «շաբաթվա ընթացքում»: