|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վերջին օրերին հաղորդվում է առնվազն երկու լուրջ կիբերհարձակումների մասին իսրայելական ընկերությունների վրա, որոնց հիմքում, ըստ ենթադրությունների, Իրանն է. գրում է իսրայելական Haaretz թերթը դեկտեմբերի 16-ին:
Կիբերտարածության առաջին հարձակումը թիրախավորել է իսրայելական Amital Data ծրագրային ընկերությունը և դրա շուրջ 40 հաճախորդի: Երկրորդը`ընդդեմ Habana Labs-ի՝ պրոցեսորներ արտադրողի, որը ղեկավարվում է Intel-ի կողմից:
Իսրայելում նշել են, որ այս երկու հարձակումների հեղինակները իրանական Pay2Key խմբի հաքերներն են, որոնք «արագորեն հարձակվում են իսրայելական ֆիրմաների վրա»:
Այս ամսվա սկզբին խոշոր կիբերհարձակում էր տեղի ունեցել տասնյակ իսրայելական լոգիստիկ ընկերությունների վրա: Ըստ նախաքննության՝ հնարավոր է, որ հարձակման է ենթարկվել մինչև 20 ընկերություն, թեև ամբողջական ցուցակը դեռ անհայտ է: