|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր Սինգապուրում անցկացվող անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը կոչ է արել միջազգային համապարփակ քննարկումներ անցկացնել կիբերհարձակումների վերաբերյալ` կանխելու համար այդ հանցագործությունների հետագա աճը եւ վերահսկողությունից դուրս գալը. տեղեկացնում է mignews.com-ը:
Միջոցառմանը ներկա է եղել նաեւ նրա չինացի գործընկեր Լյան Գուանլին: Հիշեցնենք, որ չինացի հաքերներին բազմիցս մեղադրել են ԱՄՆ տարբեր պետական կառույցների վրա կիբերհարձակումների մեջ, թեեւ պաշտոնական Պեկինը ժխտում է դա:
Որեւէ կոնկրետ երկրի անուն չնշելով` Գեյթսն ասել է. «Կարծում եմ` ապագայում կարող ենք խուսափել միջազգային լուրջ լարվածությունից, եթե ինտերնետ միջավայրում հաստատենք ճանապարհային կանոնների նմանությամբ ինչ-որ կանոններ եւ հասկացնենք, թե որ գործողություններն են ընդունելի, որոնք` ոչ, նաեւ որ գործողությունները կհամարվեն ռազմական ագրեսիա»: