Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Jerusalem Post-ը հայտնում է, որ Թեհրանը հաջող կիբերհարձակումներ է իրականացրել Իսրայելի դեմ։ Սակայն նպատակը, ըստ լրատվամիջոցի, ուշադրությունը շեղելն է հենց Իրանի ներսում կիբերանվտանգության հետ կապված խնդիրներից։
Վերջերս Իսրայելի կիբերհարձակումը խափանել էր Իրանում ավտոլցակայանների աշխատանքը։ Ակնհայտ է, որ իրանցիները պետք է նոր ուղիներ մտածեին նման հարձակումներից պաշտպանվելու համար:
Ավելի վաղ իրանական Tasnim լրատվական գործակալությունը հայտնել էր, որ վեց ամիս առաջ զանգվածային կիբերհարձակում է իրականացվել ԱՄՆ-ի վառելիքային ցանցի վրա։
Իսկ այժմ տեղեկություններ կան, որ «Moses Staff» կոչվող հաքերների խմբին, որը, ենթադրաբար, կազմված է Իրանի քաղաքացիներից, հասանելի են դարձել իսրայելցի զինվորների անձնական տվյալները, այդ թվում՝ պաշտպանության նախարար Բենի Գանցի լուսանկարները։ Հաքերները նշել են, որ իրենք ստացել են տերաբայթերի հասնող գաղտնի տվյալներ պաշտպանության նախարարությունից, Իսրայելի փոստից, ռազմական արդյունաբերության հետ կապված ընկերություններից և ոչ միայն:
«Մենք երկար տարիներ հետևում ենք ձեզ: Ձեր բոլոր որոշումներն ու հայտարարությունները գտնվում են մեր հսկողության ներքո: Ի վերջո, մենք կհարվածենք այն ժամանակ, երբ դուք չեք սպասում»,- հաքերների խոսքերը մեջբերել են լրատվամիջոցները։
Հաքերները խոստանում են շուտով զարմացնել աշխարհին այն ամենով, ինչ իրենց հաջողվել է ձեռք բերել։
Միաժամանակ, ցանցում արդեն հայտնվել են իսրայելցի զինվորականների տարբեր լուսանկարներ և Հորդանանի գեներալի ուղղված՝ Գանցի անձնական նամակի պատճենը, որում նախարարը շնորհակալություն է հայտնում «աջակցության և բարեկամության համար»։
Իսրայելն արդեն մտահոգված է Microsoft-ի ծրագրային ապահովման խոցելիությամբ: Իսկ Իրանը պատրաստվում է պաշտպանվել նոր կիբերհարձակումից: