|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանի ռազմական ավիացիան ոչնչացրել է ուկրաինական զորքերի հակաօդային պաշտպանության Ս-300 համակարգերի դիվիզիան. հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ինքնաթիռները խոցել են Ուկրաինայի 46 ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ 11 զենիթահրթիռային համակարգ, ներառյալ` Ս-300 դիվիզիոնը, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 1 համակարգ, 3 հրամանատարական կետ, 1 էլեկտրոնային պատերազմի կայան, զինամթերքի 7 պահեստ և ռազմական տեխնիկայի կուտակման 18 տեղ»,- գեներալին մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նաև՝ վերջին մեկ օրվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիոն և հակաօդային պաշտպանության համակարգերը օդում խոցել են 1 Մի-24 և 1 Մի-8 ուղղաթիռ, ինչպես նաև 12 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 3 «Բայրաքթար» ՏԲ-2։