Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայում ամերիկյան զորքերի սահմանափակ զորակազմի թվաքանակը կհասնի 900 մարդու և կկրճատվի ընդամենը 100 մարդով. հայտնում է The New York Times թերթը՝ իր ռազմական աղբյուրներով հղումով:
Ներկա պահին ամերիկյան զորակազմի առնվազն կեսը՝ հազար մարդ ընդհանուր թվաքանակով, լքել է Սիրիայի տարածքը։ Մնացած մասը կկրճատվի 250 մարդով, որոնք դիրքեր էին զբաղեցնում Դեյր էզ Զոր շրջանում։ Ավելին՝ ԱՄՆ ԶՈւ-ն Իրաքից Սիրիա կուղարկի մի քանի հարուր զինծառայող՝ զրահամեքենաների և մի քանի տանկերի ուղեկցությամբ։ Նավթահանքերի պահպանության նպատակով սիրիական Դեյր էզ Զորում որոշվել է մոբիլիզացնել 500 ամերիկացի զինծառայող։
Վերախմբավորումից հետո ամերիկյան զորքերի ընդհանուր թիվը կմոտենա 900-ի, որն ընդամենը 100 մարդով է քիչ նախկին զորակազմից։
Հիշեցնենք, որ օրերս՝ հոկտեմբերի 17-ին, ԱՄՆ-ը և Թուրքիան Անկարայում բանակցությունների արդյունքներով ձեռք բերեցին համաձայնագիր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» թուրքական գործողությունը դադարեցնելու վերաբերյալ։ Թուրքական կողմը համաձայնել է դադարեցնել ռազմական գործողությունները 120 ժամով, որպեսզի հնարավորություն տա Սիրիական դեմոկրատական ուժերի ջոկատներին դուրս գալու Անկարայի ստեղծելիք՝ 30 կիլոմետրանոց սահմանամերձ անվտանգային գոտուց։
Համաձայնագրից օրեր առաջ՝ հոկտեմբերի 13-ին, ԱՄՆ ՊՆ-ի՝ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարություն տարածեց առ այն, որ ԱՄՆ-ը սկսում է դուրս բերել մոտ հազար ամերիկյան զինծառայողների Սիրիայի հյուսիսից՝ Թուրքիայի հարձակման պատճառով։ Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը ամբողջովին կազմալուծեցին իրենց՝ Քոբանի քաղաքի մոտ տեղեկայված ռազմակայանը, որը գտնվում էր Հալեպ քաղաքից 150 կմ հեռու, միևնույն ժամանակ թողեցին Ռաքքա և Թաբկու քաղաքները արաբական հանրապետության հյուսիս-արևելքում։