կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-05 08:30
Քաղաքական

Միջազգային հանրության համար կարևորը Կովկասում իրենց պատկերացումները կյանքի կոչելն է, որը հրաշալի իրականացնում է Փաշինյանը․ «Հրապարակ»

 Միջազգային հանրության համար կարևորը Կովկասում իրենց պատկերացումները կյանքի կոչելն է, որը հրաշալի իրականացնում է Փաշինյանը․ «Հրապարակ»

«Ինչո՞ւ է միջազգային հանրությունն աչք փակում Հայաստանում ժողովրդավարությունից ակնհայտ հետընթացի, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա, որոնց վրա անցյալում աչք չէր փակում: Օրումեջ խստաշունչ հայտարարություններ էին տարածում, իսկ հիմա հայտարարությունները բացառապես հօգուտ իշխանությունների են, եւ ամեն քայլով հասկացնում են, որ մեր երկիրն այս ճգնաժամին հասցրած իշխանություններն իրենց սրտով են, եւ իրենք ամեն գնով պաշտպանելու են նրանց:

Ինչպես 2018-ին տրա­մագծորեն իրարից տարբեր ուժերի, անձանց եւ միավորների շահերից էր բխում Սերժ Սարգսյանի հեռացումը, եւ նրանք բոլորն ակամայից նպաստեցին Նիկոլ Փաշինյանի՝ իշխա­նության գալուն, այնպես էլ այսօր տարբեր կառույցների, միջազգային կենտրոնների, գերտերությունների, Արեւմուտքի եւ Ռուսաստանի՝ բո­լորի, շահերից է բխում նրա մնալը: Դա չի բխում միմիայն հայերի շա­հերից:

Միջազգային հանրությունը լռում էր, երբ Արցախում մի ամբողջ սերունդ էր ոչնչացվում, բայց չի լռում, երբ բանակի հրամանատա­րական կազմը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք դեմ չեն Արցախի հայաթափմանը եւ Ադրբեջանի կողմից Արցախի բուն հողերի օկուպացիային, բայց տա­րիներ շարունակ պահանջում էին, որ հայկական ուժերը դուրս բերվեն ադրբեջանական 5 շրջաններից:

Պարզ է, որ մեր հասարակության, մեր պետության շահը միջազգային հանրության համար հազարերորդա­կան է, կարեւորը Կովկասում իրենց պատկերացումները կյանքի կոչելն է, որը հրաշալի իրականացնում է Փաշինյանը: Եթե անգամ հայ ժողո­վուրդն իսպառ բնաջնջվի, միջազգա­յին հանրությանը դա չի հուզի՝ նրան անհրաժեշտ է վերահսկելի Կովկաս, որի սիմվոլն է դարձել Նիկոլ Փա­շինյանը, որն այսօր բավարարում է ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի պահանջները, ծառայում օտարի շա­հին»,- գրում է թերթը: