կարևոր
5506 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-27 12:12
Քաղաքական

Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Թաթոյան

Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Թաթոյան

Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար: Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը.

«Մարդկանց այս պայքարն իրենց պապական տներում անվտանգ ապրեու ու ընտանիքի արժանապատիվ եկամուտ վաստակելու համար է, նրա համար է, որ արժանապատիվ կյանքի պայմաններից չզրկվեն` խմելու ջրից սկսած:

Այս խնդիրները պատրանքներ չեն: Դրանք միանգամայն իրական են, որ առաջանալու են ադրբեջանական զինված ծառայողներին գյուղերին մոտեցնելու արդյունքում. ապացույցները, ցավոք, ունենք Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում:

Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է նաև այն պատճառով, որ Հայաստանի կառավարությունը, իշխանության մաս կազմող տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց, թաքցրել են առաջանալիք խնդիրները ու հիմա բերել-հասցրել են այս օրհասական վիճակի և այս ամենն արել են հանուն սեփական պաշտոնների, սեփական քաղաքական շահերի ու սեփական սխալները կոծկելու համար:

Բացարձակ անընդունելի է հատկապես կանանց և երեխաների նկատմաբ բռնության կիրառումը:

Հայոց եկեղեցու Սրբազան Հայրերը` Տավուշի, Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները, մյուս հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից:

Ի վերջո, սա սովորական գործընթաց չէ. սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է:

Էլ չեմ խոսում էմոցիոնալ այն ապրումների մասին, ինչի միջով մարդիկ ստիպված են անցնել»: