կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-14 14:44
Քաղաքական

Կառավարությունն ընդամենը գնում է իրադարձությունների հետևից, իրենց համար կարևորը մեծ-մեծ թվեր հնչեցնելն է. ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ

Կառավարությունն ընդամենը գնում է իրադարձությունների հետևից, իրենց համար կարևորը մեծ-մեծ թվեր հնչեցնելն է. ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ

Hraparak.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակի և ՀՀ կառավարության կողմից համավարկի դեմ տարվող աշխատանքների արդյունավետության մասին։ 

Լրատվամիջոցի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպես է ինքը գնահատում համավարակի դեմ կառավարության քայլերը, Սաղաթելյանը նշել է. «Կառավարությունն ընդամենը գնում է իրադարձությունների հետեւից եւ կանխարգելման գործընթացներ չի իրականացնում, էլ չենք ասում, թե սկզբնական շրջանում որքան անլուրջ էր մոտեցումն այս արհավիրքին»։

Անդրադառնալով հարցին՝ ինչն է պատճառը` կառավարելու հմտության պակա՞սը, թե՞ ֆինանսների դեֆիցիտը, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչն արձագանքել է. «Ոչ փորձառու, ոչ կոմպետենտ մարդիկ են շատ հաճախ զբաղեցնում պատասխանատու պաշտոնները, որոնք ինքնասիրահարվածի բարդույթ ունեն եւ խորը մեծամտություն են դրսեւորում»: Դիտարկմանը, թե ում նկատի ունի նա՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, պարետ Տիգրան Ավինյանի՞ն, Սաղաթելյանը պատասխանել է. «Բոլոր այն պատասխանատուներին, ովքեր իրենց գործը չեն կարողանում պատշաճ կատարել, նաեւ չեն հետեւում այլոց խորհուրդներին»։

ԶԼՄ-ի կողմից հնչեցված հաջորդ հարցին, այն է՝ ՀՅԴ-ն բավականին ծեր և տարիքն առած է, ի՞նչ հետեւեն, տեսեք`իրենք որքան դինամիկ ու արագ են պարգեւավճարների հարցում, քաղաքական գործիչը պարզաբանել է.  «Էդ մասին թող ՀՀ քաղաքացիները դատեն»:

Զրույցն ամփոփելիս խոսելով գազի ու էլեկտրաէներգիայի օժանդակության ծրագրի մասին՝ Իշխան Սաղաթելյանը կարծիք է հայտնել. «Գիտեք` տպավորություն է, որ 100 փաստի տրամաբանությամբ ինչ-որ գործողություն է, ընդամենը թվեր հնչեցնելու համար` 220 հազար ընտանիք, 600 հազար մարդ, բայց հարցի լուծման էֆեկտիվություն ու արդյունավետություն չկա, այն երկրորդ պլանում է, իրենց համար կարեւորը մեծ-մեծ թվեր հնչեցնելն է, ինչն էլ, անշուշտ, ադեկվատ որոշում չէ»: