|
Փոխարժեքներ
01 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.83 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3367 |
| GBP | ⚊ | £ 482.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.28 |
«Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, երբ ասում էր, որ հայ-ռուսական հարաբերությունն այլեւս առաջվանը չի լինելու։ Միգուցե այն ավելի լավն է լինելու», այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան, պատասխանելով ճեպազրույցի ընթացքում հնչած հարցին։ Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Դուք կարծում եք, որ Զախարովան Փաշինյանի՞ն է հեգնել։ Թերեւս իզուր։ Նա հեգնել է Հայաստանի հանրությանը, գուցե՝ նույնիսկ ակամա։ Այսինքն, Զախարովան ինքն էլ գուցե համոզված է, որ հեգնել է Փաշինյանին։ Գործնականում, նա հեգնում է Հայաստանի հանրությանը, համենայն դեպս այն հատվածին, որը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը խզում է հայ-ռուսական հարաբերությունը։
Գործնականում, նա քանդում է այդ հարաբերության ավանդական մոդելը։ Այն, ինչ խոշոր հաշվով ակնկալում է Ռուսաստանը։
Ավանդական մոդելը Մոսկվայի համար այլեւս խնդիր է։ Ի՞նչ մոդել է կառուցվելու։ Դեռ պարզ չէ։
Առայժմ քանդման պրոցեսն է, իսկ նոր մոդելը կձեւավորվի արդեն մակրոմակարդակում տեղի ունեցող քաղաքական շարժերի արդյունքում»,-գրել է նա։