Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Ստամբուլի քաղաքակակրթության համալսարանում (İMU) բացվում է օսմանյան ձեռագրերի հետազոտության մագիստրոսական ծրագիր, որին մասնակցելու են արտերկրյա ուսանողներ: Ermenihaber-ը, վկայակոչելով թուրքական «Karar» լրատվական կայքը, հայտնում է, որ մագիստրատուրայի դասընթացների տևողությունը լինելու է 3 տարի:
Ծրագրի իրականացումը տեղի է ունենում Թուրքիայի դրամաշնորհների աջակցությամբ: Ուսանողների ընդունելությունը սկսվելու է 2016-2017թթ:
İMU համալսարանի գրականության ֆակուլտետի պատմության բաժնի դասախոս, դոկտոր Սելիմ Քարահասանօղլուն նշել է, որ ծրագրին մասնակցելու են այն երկրների ուսանողները, որոնց երկրները ժամանակին գտնվել են Օսմանյան կայսրության կազմում:
Նշվում է, որ այն օտարերկյա ուսանողները որոնք թուրքերենի չեն տիրապետում, 1 տարի կմասնակցեն թուրքերեն լեզվի դասընթացների, ապա նոր կզբաղվեն օսմանյան ձեռագրերով և այլ հետազոտություններով: Ուսանողները ծրագրի ավարտից հետո կարող են շարունակել ուսումը նույն համալսարանում՝ գրելով թեկնածուական աշխատանք:
Բացի դրանից` ուսանողներն իրենց աշխատանքները գրելու ընթացքում կարողանալու են օգտվել օսմանյան որոշ արխիվներից: Ծրագրին մասնակցելու են Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Հորդանանից, Հունաստանից, Իսրայելից, Իրանից, Իրաքից, Եգիպտոսից, Սիրիայից և մի շարք այլ երկրներից ուսանողներ: Ընդունելություն է կատարվելու նաև Ռուսաստանի Դաշնությունից: