կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-26 21:43
Մշակույթ

«ՄԵՀՅԱՆ» գիտամշակութային հանդեսը տպագրության համար ֆինանսական աջակցության կարիք ունի

«ՄԵՀՅԱՆ» գիտամշակութային հանդեսը տպագրության համար ֆինանսական աջակցության կարիք ունի

Գևորգ Գյուլումյանը գրում է.

«Սիրելի‘ հայրենակիցներ, երկար մտորումներից հետո որոշեցինք «Մեհյանի» առաջին համարի շապիկի ձևավորման համար դիմել Մարտիրոս Սարյանին ու Փանոս Թերլեմեզյանին: 

Այսպիսով` կազմի առաջին կողմում պատկերված կլինի Սարյանի «Հայաստան», հետևի կողմում` Թերլեմեզյանի` «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց» բնանկարները: Հետագա համարները նույնպես ձևավորված կլինեն հայ և համաշխարհային գեղանկարչության դասականների ստեղածագործություններով:

Այս պահից դրամահավաքն սկսում ենք: Ցանկացողները կարող են փոխանցումները կատարել ստորև բերված բանկային քարտի հաշվին 4318290090968732 (idram, Գևորգ Գյուլումյան):

Յուրաքանչյուր համարում կնշվեն այն մարդկանց և կազմակերպությունների անունները, որոնց դրամական միջոցների շնորհիվ լույս կտեսնի հանդեսը:  

Հ.Գ. Շուտով կլինի նաև հատուկ էլեկտրոնային փոստը, որին ցանկացողները կարող են ուղարկել իրենց նյութերը, որոնք չպետք է տպագրված/հրապարակված լինեն մամուլում և սոցցանցերում»: