|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի հետ այսօր երեկոյան այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն:
Նախագահ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ՀԱԵ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և գիտամշակութային կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել վերանորոգումից հետո իրականացված աշխատանքներին և շփվել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նախագահը դիտել է նաև կենտրոնի մասին պատմող ֆիլմը, որից հետո նրան ուղեկցել են հարավային պատշգամբ, որտեղ սիրում էր հանգստանալ և հյուրեր ընդունել Հովհաննես Թումանյանը։ Գիտամշակութային կենտրոնում հյուրերին ցուցադրել են մեծանուն բանաստեղծի գրադարանը, այնուհետև Հանրապետության Նախագահը թեյախմության է հրավիրվել` Թումանյանի տան ավանդույթներով:


