կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-26 12:05
Առանց Կատեգորիա

Նիկոլ Փաշինյանը 2018-ին հայտարարում էր, որ ԱԺ դարպասները պետք է հանրության առջև բաց լինեն․ դրանք այժմ ոչ միայն բաց չեն, այլև պաշտպանվում են զինված ոստիկանության կողմից․ Ռ․ Մելիքյան

Նիկոլ Փաշինյանը 2018-ին հայտարարում էր, որ ԱԺ դարպասները պետք է հանրության առջև բաց լինեն․ դրանք այժմ ոչ միայն բաց չեն, այլև պաշտպանվում են զինված ոստիկանության կողմից․ Ռ․ Մելիքյան

Հանրության առջև ԱԺ դարպասները ոչ միայն բաց չեն, այլև պաշտպանվում են զինված ոստիկանության կողմից, ինչն անընդունելի է։ Այս մասին Բաղրամյան պողոտայից ուղիղի եթերի ընթացքում հայտարարեց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Նիկոլ Փաշինյանին հիշեցնող, նրան շատ նման մեկը 2018-ի հոտեմբերի 2-ին հայտարարում էր, որ ԱԺ դարպասները պետք է հանրության առջև բաց լինեն, հիմա մենք տեսնում ենք, որ այդ դարպասները ոչ միայն բաց չեն հանրության առջև, այլև պաշտպանված են ոստիկանության, այն էլ՝ զինված ոստիկանության կողմից, կարծես ԱԺ դարպասներն ամենակարևոր օբյեկտն են մեր երկրում»,- ասաց Մելիքյանը։

Նա նշեց՝ օրինակ, կառավարության շենքը դարպասներով շրջափակված չէ, ապա հարցրեց՝ այդ դեպքում ինչո՞ւ չեն կարող քաղաքացիները գտնվել այն տարածքում, որտեղ օրենսդիր իշխանության նստավայրն է։

Մելիքյանը հիշեցրեց նաև, որ այսօր՝ 13։00-ին, կայանաու է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։