|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, լրագրողների հետ խոսելով սահմանադրական փոփոխությունների նախագծի` արդեն հրապարակված տեքստի մասին, նշեց, որ դա նախնական տարբերակն է, և որ լայն ու բովանդակային քննարկում կազմակերպելու արդյունքում այն կլրացվի ու վերջնական տեսքի կգա:
Լրագրողների այն հարցին, թե կա՞, արդյոք, սահմանադրական փոփոխությունների հասարակական պահանջ, պատգամավորը պատասխանեց. «Սահմանադրական փոփոխություններն անցնելու են ժողովրդի հանրաքվեով, մարդիկ հնարավորություն կունենան «այո» կամ «ոչ» ասելու: Եթե դեմ լինեն, դրանք չեն անցնի»:
Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները բարձրացնում են կուսակցությունների և պատգամավորների դերը, վերահսկողական պաշտոններ են տրվելու ընդդիմությանը:
«Եթե ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ 2009 թվականից այս կողմ ընդդիմության արված առաջարկներն ամրագրվել են այս փաստաթղթում: Հիմա, եթե տարաձանություն կա, պիտի գան, քննարկեն: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք պետք է ընդդիմադիրների համար ընտրություն և քարոզարշավ կազմակերպենք»,- ասաց Հովհաննես Սահակյանը: Պատգամավորը միաժամանակ հավելեց, որ նախնական նախագծի տեքստում կան բազմաթիվ հոդվածներ, որոնք հենց իրեն են անհանգստացնում: