Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի դարպասները բաց են թշնամու առաջ, փոխարենը ժողովրդի առաջ զոդվում են ԱԺ դարպասները՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ։
Այն, որ մեր երկրում իրավիճակը պայթյունավտանգ է, երկրորդ կարծիք լինել չի կարող՝ Սյունիքում ադրբեջանական զինուժը նոր խրամատներ է փորում, և այս փաստը չեն ժխտում նույնիսկ իշխանությունները՝ նկատեց նա:
«Ստացվում է, Սյունիքի դարպասները բաց են թշնամու առաջ, փոխարենը, ժողովրդի առաջ զոդում են ԱԺ դարպասները: Դրանում համոզվեցինք երկու օր առաջ, երբ ԱԺ-ի շենքից դիպուկահարները նշանառության տակ էին վերցրել խաղաղ ցույցի մասնակիցներին: Որքան էլ իշխանության ներկայացուցիչները փորձեն դրա համար մտացածին հիմնավորումներ ներկայացնել, սա չունի որևէ արդարացում ու բացատրություն»,-ասաց պատգամավորը։
Նրա խոսքով, քաղաքականության մեջ զարգացումներն անասելի արագ են ընթանում և ցանկացած պահի կարող լինել փոփոխություններ:
«Հանրապետութան հրապարակում հավաքված էր ժամանակին Նիկոլ Փաշինյանի վստահության քվե տված 880 հազար քաղաքացիների միայն 3 տոկոսը, անգամ 3 տոկոսը չէր կազմում»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ վարչապետի հրապարակած օրակարգի վերաբերյալ դեռ կուսակցության որոշումը չկա և, եթե նպատակահարմար չգտնեին այն քննարկել, ապա կհայտարարեին, իսկ Վազգեն Մանուկյանի թեկնածության պաշտպանության հարցը չի քննարկվել կուսակցության քաղխորհրդի նիստում, հետևաբար, նա մնում է ԲՀԿ-ի թեկնածուն:
«Այս պահին Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկի հետ կապված մենք քննարկում չենք ունեցել, որովհետև, այս դեպքում պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում այդ որոշումը կայացվի՝ քաղաքական նոր իրողությունների քննարկումներից հետո»,- նշեց Տոնոյանը:
Արտահերթ ընտրությունների հարցը, որպես ստեղծված ճգնաժամի հաղթահարման տարբերակ, իրենց օրակարգում է՝ խնդիրը դրանց անցկացման ժամկետների մեջ է․ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորը՝ Միքայել Մելքումյանը։
«Մենք օրական կորցնում ենք 5-7 մլն դոլար, պետական կառավարման համակարգը չի գործում, և եթե այս վիճակը շարունակվի ամիսներ, ապա փաստի առաջ ենք կանգնելու և դրա տակից դժվար կլինի դուրս գալը»,- ասաց Մելքումյանը:
ԲԴԽ նախագահի և «Իմ քայլը» խմբակցության միջև՝ երեք օր տևած քննարկումը և արդյունքների բացակայությունը ԱԺ-ի աշխատանքային ռեսուրսների վատնում էր՝ հավելեց Իվետա Տոնոյանը։
«Երեք օր շարունակ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ լծված էին ԲԴԽ նախագահին անարգանքի սյունին գամելով, գործընթացին չառնչվող տարբեր հարցադրումներ ներկայացնելով, քանի որ այս դեպքում Վճռաբեկ դատարանների դատավորների ընտրության հարցն էր քննարկվում»,- ասաց պատգամավորը։
Պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ բանակը շարունակում է մնալ Հայաստանի ամենակարևոր ինստիտուտը և իշխանությունները պարտավոր են հաշվի նստել բանակի հետ:
Մանրամասն՝ տեսանյութում․