կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-24 14:06
Քաղաքական

Նվե՛ր, դուխդ կհերիքե՞ր մի քանի այսպիսի հարց տայիր. Արմեն Գրիգորյան

Նվե՛ր, դուխդ կհերիքե՞ր մի քանի այսպիսի հարց տայիր. Արմեն Գրիգորյան

ՀՅԴ ԳՄ ֆինանսների հանձնախմբի նախագահ  Արմեն Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Նվեր դուխդ կհերիքե՞ր մի քանի հարց տայիր։ Օրինակ.

- Եթե փաստաթուղթ ես ստորագրել, վախեր ունես, կաշկանդումներ ունես և չես կարողանում հրապարակային ասել, որ Շուշին հայկական է, ինչո՞ւ ես ասում ադրբեջանական է։

- Եթե Արցախի հարցի լուծման քո սեփական կետը, Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար (Նիկոլին չեն ասել, որ նույն ժողովուրդն է) և Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինելն է, հիմա ինչո՞ւ է ընդունելի միայն թշնամու համար։

- Եթե ժողովուրդը ձեռքիցդ վերցնի իշխանությունը կկրակե՞ս։ Ինչու՞ է ուսապարկդ կրակելու մասին բաց տեքստով ասում։

- Եթե թիվ մեկ պատասխանատուն ես, ե՞րբ ես պատասխան տալու։

Աստվածաշնչում մի դրվագ կա, երբ Հիսուսին Հուդան մատնում է 20 արծաթով, գալիս և համբուրում է Հիսուսին, իսկ Հիսուսն ասում է՝ համբուրելո՞վ ես ծախում Մարդու որդուն։ Արցախի նկատմամբ արտահայտած սերը այս պատմության նման էր։

- Եթե սիրում էիր Արցախը, ինչո՞ւ էիր պիտակավորել հակահեղափոխական որջ պիտակով կամ ինչու՞ էիր ատում Արցախը։

- Եթե հող չպիտի տայիր, ինչո՞ւ ոչ մի անգամ չարտաբերացիր ազատագրված հայրենիք բառերը, այլ անվանեցիր անվտանգության գոտի։

- Եթե խոստացել էիր, որ երբեք Արցախի հարցով գաղտնի թուղթ չէիր ստորագրի, ինչու՞ գաղտնի գիշերով ստորագրեցիր։

- Ե՞րբ ես հրաժարական տալու։

Բա հարցնեիր կապիտալի իշխանություն կեղծ տերմինը մի քանի անգամ կրկնող Նվեր»։