|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը։
ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննակմանը։
Նախագծով առաջարկվում է վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ առաջին անգամ վերականգնել այն առանց որակավորման քննություններ հանձնելու՝ վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։
Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական` 13 միավոր։ Վարելու իրավունքից 2-րդ անգամ զրկվելու դեպքում վարորդն այլևս չի կարողանա վերականգնել այն առանց քննության:
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ խմածության պատճառով իրավունքից զրկվածներն առանց քննության կկարողանան վերականգնել վարորդական իրավունքը։
Նշենք, որ ընդդիմադիր շրջանակները նախաձեռնությունը գնահատում են որպես քաղաքացիներին ուղղված անուղղակի ընտրակաշառքի դրսևորում։