կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-28 11:23
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրաստանի հետ սահմանը մասնակի փակելու հարց չի քննարկվում․ Արմեն Գրիգորյան

Վրաստանի հետ սահմանը մասնակի փակելու հարց չի քննարկվում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ նկատի ունենալով հարևան երկրում հայտնաբերված՝ կորոնավիրուսով վարակի մեկ դեպքից պաշտպանվելու միջոցառումները։

«Վրաստանում իրավիճակի մասին կապի մեջ են համապատասխան գերատեսչությունները, բոլոր տարբերակները քննարկում են և լուծումները ըստ իրավիճակի կլինի։

Իրանի հետ սահմանը փակելուց հետո Սյունիքի լրատվամիջոցներից մեկը կադրեր տարածեց, որ Մեղրիի անցակետով բացի բեռնատարներից նաև թեթև մարդատար մեքենաներ էին անցնում։ Արմեն Գրիգորյանն ասաց՝ երևի կադրերն այդ օրվա չէին, պետք է ճշտել․ «Իրականում սահմանափակումները աշխատում են, այն, ինչ միջոց ձեռնարկվել է , արդյունավետ աշխատում է»։

Ավելի վաղ Yerkir.am-ը ներկայացրել էր կորոնավիրուսի տարածման դեմ Հայաստանի կառավարության ձեռնարկած միջոցառումները։

Մանրամասն՝ տեսանյութում․