|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել էր Կոմանդոսի հոգեհանգստի արարողությանը: Նրան հիշեցրինք, որ Կոմանդոսի ազատագրած Շուշին այս իշխանությունները հանձնեցին թուրքերին։ Նախագահը խուսափեց պատասխանել որեւէ հարցի` խոստացավ, որ կխոսի դուրս գալուց հետո:
Երբ դուրս եկավ, հետաքրքրվեցինք` շարունակո՞ւմ է պահանջել գործող կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Ես կարծում եմ` պետք է դու կարդաս իմ հայտարարությունները կամ իմ ինտերվյուները»,- խուսանավեց նա, ապա հավելեց. «Եթե կարելի է, ուշադիր կարդա»: Ասացինք, որ կարդում ենք, բայց լավ չի զգացվում, թե ինչ եք ասում: «Զգացումի հարց չէ, բառերի հարց է»,- ասաց նա ու նստեց մեքենան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: