|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ստորաբաժանման հրամանատարը հայտարարել է, որ Իրանը սովորել է գործ ունենալ ԱՄՆ-ի հետ, որը միայն ուժի լեզուն է հասկանում:
Ելույթ ունենալով երեքշաբթի Թեհրանում կայացած խորհրդաժողովում բրիգադային գեներալ Իսմայիլ Քաանին ասել է, որ դիմադրությունն Իրանին սովորեցրել է ուժի դիրքերից խոսել ԱՄՆ-ի հետ: «Եվ սա, պետք է նշեմ, որ արդյունավետ է: Ինչ սպառնալիք էլ ստեղծեն ամերիկացիները, նրանք մեզ միայն հնարավորություններ են տալիս»,- ասել է Քաանին: