|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված իր ամենամյա ուղերձում (այն այժմ ուղիղ հեռարձակվում է ռուսաստանյան հեռուսաալիքներով) հիշեցրել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆի Հիտլերի ճակատագիրը: Ըստ նրա` Հիտլերը ժամանակին հույս ուներ Ռուսաստանի բնակչությանը վերաբնակեցնել Ուրալից այն կողմ: Սակայն...
«Մեր բանակը ջախջախեց թշնամուն, ազատագրեք Եվրոպան, բայց 1941-42 թվականների ծանր պարտություններն էլ չի կարելի մոռանալ` ապագայում սխալներ լչկատարելու համար»,- ասել է Պուտինը:
«Մեզ հաճույքով կտանեին փլուզման եւ մասնատման հարավսլավական սցենարով` Ռուսաստանի ժողովուրդների համար դրանից բխող բոլոր ողբերգական հետեւանքներով»,- շարունակել է ՌԴ նախագահը` հավելելով, որ Մոսկվան կարողացավ դրան դիմակայել, սակայն մի շարք երկրների կառավարություններ շարունակում են փորձել Ռուսաստանի շուրջ երկաթյա վարագույր կառուցել: Պուտինը հայտարարել է, որ անիմաստ են Ռուսաստանի հետ ուժի դիրքերից խոսելու փորձերը:
ՌԴ նախագահի ուղերձը Դաշնային խորհրդին հիմնարար փաստաթուղթ է, որում ձեւակերպվում է պետության ղեկավարի դիրքորոշումը ռուսական քաղաքականության հիմնական դրույթների վերաբերյալ: