|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իրանի օդատիեզերական ուժերի հրամանատար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ամիր ալի Հաջիզադեն, մեկնաբանելով Մերձավոր Արևելքում ավիակիր տեղակայելու` ԱՄՆ-ի մտադրությունը, ասել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի «գլխին հարված հասցնել» Պարսից ծոցում նրա ներկայության համար. հայտնում է Minval.az-ը` Al Arabiya-ին հղումով:
«Ավիակիրը, որի վրա գտնվում է նվազագույնը 40-50 ինքնաթիռ և 6000 զինծառայող, մեզ համար լուրջ սպառնալիք էր անցյալում, սակայն հիմա սպառնալիքը վերածվել է հնարավորության: Եթե ամերիկացիները քայլ անեն, մենք հարված կհասցնենք նրանց գլխին»,- ասել է գեներալը: