Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ներկայացրեց իր անձնական մտորումների ու վերլուծությունների հիման վրա ձևավորված տեսակետները առաջիկա հանրահավաքի և հետագա ընթացքի մասին:
«Ես չեմ բացառում, որ հենց քառյակին և մեր պետականության հետագա ընթացքին ամենամեծ վնասը կարող է տալ այն, որ առաջիկա աշնանային զարգացումներում կամ հանրահավաքում մեր գործընկերները որոշեն հիմնական հարց-պահանջ դարձնել սահմանադրական փոփոխություններից հրաժարվելը»,- իր մտահոգությունը հայտնեց նա:
Պատգամավորի խոսքով` հնչում են տեսակետներ` ամբողջական իշխանափոխության հետ կապված, բայց թե դա ի՞նչ է նշանակում, դժվարանում է ասել. «Փողոցում էսկալացիա մինչև վե՞րջ, մոտավորապես նույն պատկերը, ինչ ունեինք 2008-ի՞ն»: Աղվան Վարդանյանը վստահ չէ, որ քառյակի գործընկեր ուժերն այդ ճանապարհի կողմնակիցներն են, որովհետև ԲՀԿ-ն հայտարարում է, որ իրենք խաղաղ զարգացումների կողմնակից են:
Կառավարության հրաժարակա՞ն... Աղվան Վարդանյանը դարձյալ վստահ չէ, որովհետև այդ փուլը, կարծես, անցած է, և նրանք այդ քայլին նույնպես չեն գնա: «Ես շատ կցավեմ ու կափսոսամ, եթե այս իրավիճակում նրանք որոշեն, որ հաղթանակ ցույց տալու համար իշխանությունից, որպես հիմնական պահանջ, ձևակերպեն սահմանադրական փոփոխություններից հրաժարումը: Չեմ բացառում, որ նաև իշխանությունը, իր նպատակներն ունենալով, կարող է ընդառաջ գնալ այդ պահանջին ու ասել` լավ, չեք ուզում, մենք այդ փոփոխությունները չենք անի և նույն ընտրական համակարգով ու նույն ուժային ֆինանսական լծակներով կգնանք հաջորդ ընտրություններին»,- ասաց նա: