Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միայն ուժի դիրքերից պետք է խոսել ԱՄՆ-ի հետ, քանի որ փորձը ցույց է տւել, որ միայն այդպես է հնարավոր զսպել այդ երկրին: Այս մասին «Ֆարս» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարեանը:
«Իրանի ԱԳ նախարարի դեմ պատժամիջոցների սահմանումը վկայում է Թրամփի եւ ԱՄՆ իշխանությունների դիվանագիտական տկարության մասին:
Եթե Թրամփը վստահ լիներ իր դիվանագիտական կարողությունների վրա, ապա նման մանկամիտ քայլի չէր գնա: Նույնիսկ պատերազմող երկրները միմյանց նկատմամբ նման պատժամիջոցներ չեն սահմանում, եւ դիվանագետների համար մշտապես բաց են պահում բանակցելու եւ այցելությունների ճանապարհը»,- ասել է պատգամավորը:
Ըստ նրա՝ նախկինում ասվում էր, որ ԱՄՆ-ը հաճախ երկակի ստանդարտներ է կիրառում, բայց նման քայլով (Զարիֆի դեմ պատժամիջոցների սահմանում-ԽՄԲ.) ցույց տվեց, որ ընդհանրապես չունի որեւէ ստանդարդ:
«ԱՄՆ-ի դեմ մենք պետք է պահպանենք մեր սկզբունքային դիրքորոշումը: Միայն ուժի դիրքերից է պետք խոսել ԱՄՆ-ի հետ, քանի որ փորձը ցույց է տվել, որ միայն այդպես է հնարավոր զսպել այդ երկրին»,- եզրակացրել է Կարեն Խանլարեանը: